Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
01.09.2014 | 14:21

ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս ՈՒոռլիքը հարցազրույց է տվել «Թուրան» գործակալությանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին: ՈՒոռլիքը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել ՈՒելսում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Նա նկատել է, որ «Հայաստանում և Ադրբեջանում հակամարտությունը ոչ ոք այնքան լավ չի հասկանում, որքան երկու նախագահները». նրանք են որոշումներ կայացնողները, իսկ Մինսկի խմբի առաջադրանքը նախագահներին մերձեցնելն է:
Նախագահների հանդիպման առիթով նա հույս է հայտնել, որ օգոստոսի 10-ին Սոչիի հանդիպմանը նրանք թերևս կարողացել են «առաջ ընթանալու թեմաներ նախանշել»: ՈՒոռլիքը նկատել է, որ կողմերը հաստատել են հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ Փարիզում հանդիպելու ցանկությունը, սակայն մինչ այդ հնարավոր է նրանց հանդիպումն արդեն հաջորդ շաբաթ ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Դեսպանը նշել է, որ դա կախված է նախագահների պատրաստակամությունից ու ցանկությունից:
Հարցազրույցում ՈՒոռլիքն ասել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պատրաստ է անձամբ իր դերը խաղալ հակամարտության կարգավորման հարցում, եթե նրա մասնակցությունը կարող է օգնել կարգավորման հասնելուն և կողմերին կոչ է արել «լուրջ ընդունել այդ հնարավորությունները»: ՈՒոռլիքը նկատել է, որ հարցը ոչ թե զուտ հանդիպումներ անցկացնելն է, այլ բանակցային գործընթացը նոր մակարդակի բարձրացնելը:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ